Հնարավոր է՝ Սաակաշվիլին մասնակցի ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը

Վիլնյուսում նոյեմբերի 28-ին տեղի կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, որին ելույթով հանդես կգա Վրաստանի ընդդիմադիր, խորհրդարանական փոքրամասնության՝ «Միացյալ ազգային կուսակցության» ղեկավար Դավիթ Բաքրաձեն, որն արդեն Լիվայում է, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս կմասնակցի հանդիպմանը: Բաքրաձեն նշել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում:
Բաքրձեն մտադիր է իր եյութի ընթացքւմ շեշտադրումներ անել Եվրամիության դերի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նրա կարծիքով Ուկրաինայի իրադարձությունները պետք է ԵՄ-ի կողմից Վրաստանին աջակցության մոտիվին նոր թափ հաղորդեն:

Մեկնաբանել