«Հեռուստամարաթոն-2013»-ը Թեհրանում մեկնարկել է

Թեհրանում` ՀՀ դեսպանությունում, նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես է եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը և գործունեությունը:

Այնուհետև Իրանում հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեությունը հակիրճ ներկայացրել է Իրանում հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները հիմնադրամին:

Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:

Մեկնաբանել