Մեկնարկել է «Հեռուստամարաթոն-2013»-ը

«Հեռուստամարաթոն-2012»-ի արդյունքները

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Դեպի Արցախ» կարգախոսով ավանդական ամենամյա հեռուստամարաթոնը, հաղորդում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Հեռուստամարաթոն-2013»-ի արդյունքում հավաքագրված նվիրատվությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի (116կմ) կառուցմանը:

Հիմնադրամում նշում են, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի և Արցախի հյուսիսային շրջանների միջև` զգալիորեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաև նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:

Որպես կանոն՝ հեռուստամարաթոնին նախորդում է հեռախոսամարաթոնը: Այս անգամ հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնին հավաքագրել է €1,4 մլն-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Հեռուստամարաթոնը» հեռարձակվում է Լոս Անջելեսից: Ընթացքին կարող եք հետևել այստեղ:

ՎարդենիսՄարտակերտ ավտոճանապարհի մասին Սիվիլիթասի փորձագետ Թաթուլ Հակոբյանի սյունյակը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել