Ուկրաինան հնարավոր է՝ Ասոցացման համաձայնագիր կնքի մեկ այլ նախագահի օրոք. Մարտին Շուլց

Ոկրաինայի՝ Եվրամիության հոտ ասոցացման հարցը կարող է լուծվել մեկ այլ նախագահի և խորհրդարանի օրոք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին Վիլնյուսում, որտեղ նոյեմբերի 29-ին կմեկնարկի Արևելյան գործընկերության գագաթաժողովը, լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

«Մենք այդ մասին դեռ կխոսենք»,- ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով Եվրոպան գուցե պետք է վերանայի հարցի ֆինանսական կողմը:

Միաժամանակ, Շուլցը չի բացառել, որ խնդիրը քաղաքական հարթությունում է: Նրա խոսքով՝ «հնարավոր է՝ ամեն ինչ փոխվի այլ նախագահի և այլ խորհրդարանի օրոք»:

«Ամեն դեպքում, դռները Ուկրաինայի առաջ բաց են»,- ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը:

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսված էր Արևելյան գործընկերության՝ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցող գագաթաժողովին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց ստորագրման նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին, ինչին հաջորդեցին և դեռևս չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների բազմահազարանոց ցույցերը:

Մեկնաբանել