Ադրբեջանը և ԵՄ-ն այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր են ստորագրել

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանը և ԵՄ-ն այցգրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Համաձայնագիրը ադրբեջանական կողմից ստորագրել են արտգործանախարար Էլմար Մամեդյարովը, իսկ եվրոպական կողմից Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Լիտվայի արտգործնախաարար Լինաս Լինկյավիչուսը:

Համաձայնագիրը կողմերը նախաստորագրել են 2013թ. հուլիսին:

Այցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը հնարավորւթյուն է տալիս պարզեցնել այցագրի ստացումը որոշակի խմբի անձանց համար, նվազեցնել այցագրային մաքսը, կրճատել այցագրի ստացմանն անհրաժեշտ փաստաթղթերը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2014թ. Ադրբեջնաի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Մեկնաբանել