Վրաստանում նոյեմբերի 30-ին վերականգնումից հետո շահագործման է հանձնվել ամբողջովին նորացված Կոբի-Գուդաուրի ճանապարհի 20-կիլոմետրանոց հատվածը, հաղորդում է Trend գործակալությունը:
Այն Մցխեթ-Ստեպանցմինդա-Լարս մայրուղու ամենաբարդ ճանապարհահատվածն է, որը գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով Վրաստանը կապում է Ռուսաստանին:
«Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, որը շատ վատ վիճակում էր և չէր վերանորոգվել վերջին 10-15 տարվա ընթացքում»,- ճանապարհի շահագործման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն:
Նա նշել է, որ կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ: