Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Նիկոլայ Ազարովի կառավարությանը անվստահություն հայտնելու մասին օրինագծին: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացինյուկը, հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Բատկիվշչինայի» տվյալների համաձայն՝ հանձնաժողովի բոլոր անդամները, բացի «Ռեգիոնների կուսակցության» անդամ Օլեգ Պարսկիվայից, հավանություն են տվել, որ ռադայի դեկտեմբերի 3-ի քննարկմանը դրվի «Կառավարությանը պատասխանատվության ենթարկելու մասին» որշումը:
Օրինագծի հեղինակները ընդդիմադիր երեք խմբացկություններ են՝ «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՐ» և «Ազատություն»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը նշում են, որ կառավարության հրաժարականի համար հիմք է ծառայում ոչ միայն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարման մասին որոշումը, այլև նոյեմբերի 30-ին Կիևում «եվրամայդանի» ցուցարարների ցույցը ցրելը: