Բրիտանիան ցանկանում է փոխել ԵՄ-ի միգրացիոն կանոնները

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը Բրյուսելում կհայտարարի Լոնդոնի՝ Եվրամիությունում ազատ տեղաշարժի կարգը փոխելու ցանկության մասին, հաղորդում է BBC-ն։

Հունվարի 1-ից ԵՄ-ի ներսում կհանվեն տեղաշարժի սահմանափակումները Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիների համար։ Մեյն ասում է, որ աշխատանքի շուկայի մատչումը չպետք է թույլատրվի «զանգվածային միգրացիայի» հանգեցնելու համար։

ԵՄ ներքին գործերի և արդարադատության նախարարները Բրյուսելում հանդիպելու են դեկտեմբերի 5-ին։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն էր արտահայտվել նույն ոգով, ինչ Մեյը՝ նշելով, որ հարկ է Եվրամիության երկրների ներսում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնել։ Քեմերոնի խոսքով՝ Եվրամիությանը փոփոխություններ են անհրաժեշտ, «եթե ԵՄ-ն ցանկանում է վերականգնել մարդկանց վստահությունը»։

Մեկնաբանել