Ադրբեջանում ավտոմեքենաներում արգելված սարքավորումների համար տուգանքը՝ $1000

Ադրբեջանի Միլի Մեջլիսը ընդունել է Վարչական խախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաներում արգելված սարքավորումների տեղադրման համար տուգանքները կկազմեն $637,5-$1000, որը 10 անգամ գերազանցում է ներկայիա տուգանքի չափը, հաղորդում է Trend գործակալությունը:

Այդ սարքավորումներից են այսպես ասած հակառադարները, որոնք խոչընդոտում են ավտոմեքենայի արագության սահմանմանը, ոչ ստանդարտ ձայնային ազդանշանները, տրասնպորտային միջոցի գրանցանշանի տեսանելիությանը խոչընդոտող սարքավորումները և այլն:

Տուգանք կսահմանվի նաև ավտոմեքենաների ներկումը գույնոց, գրությունների և նշանների տեղադրումը, որոնք սահմանված են օպերատիվ տրանսպորտային միջոցների համար:

Նշված գործողությունների համար կառգրավվի նաև առարկան, որը վարչական խախտման անմիջական գործիքն է եղել:

Մեկնաբանել