Լույս դեկտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մադելան։ Այս մասին, ինչպես հաղորդում է Euronews-ը, հայտարարել է պետության ներկա նախագահ Ջեյքոբ Զուման։
Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը վախճանվել է Յոհանեսբուրգի իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո։
Ջեյքոբ Զուման Մանդելային անվանել է ազգի հայր։ Նա նշել է, որ Մանդելան ավելի, քան որևէ այլ մեկը, անձնավորում էր Հարավային Աֆրիկայի միասնությունը։
Զուման կարգարդրել է երկրում իջեցնել բոլոր պետական դրոշները։ Մանդելային թաղելու են պետական պատիվներով՝ որպես ազգի հայր։