ԱՄՆ-ն սպասում է Վրաստանի նոր առաջնորդների այցին. Նուլանդ

ԱՄՆ-ը պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թբիլիսիում երիտասարդության հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սպասում է Վրաստանի նոր առաջնորդների այցին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք սպասում ենք Վրաստանի նոր առաջնորդների այցին: Ինչ վերաբերում է մանրամասներին և կոնկրետ ժամանակին, մենք այդ մասին խոսել ենք Ղարիբաշվիլու հետ»,-ասել է նա:

Նուլանդը նշել է, որ իր՝ Վրաստան այցելելու պատճառները երկուսն են՝ առաջին, որ անցկացվել են ժողովրդավարակն ընտրություններ և երկրորդ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին, որպեսզի վերջինս հնարավորինս շուտ ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը եզակի հնարավորություններ կստեղծի Վրաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին: Նուլանդը Վրաստանից մեկնելու է Մոսկվա:

Մեկնաբանել