Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը հրապարակային փաստերի հիման վրա պնդում է, որ գործող իշխանությունը 2008-ից մինչ օրս գաղտնի կերպով չորս անգամ բարձրացրել է գազի սակագինը, որի հետևանքով ոչ փաստաթղթավորված պետական պարտք է գոյացել:
Գազային ոդիսական
-
Բազմակնությունը Հյուսիսային Կովկասում. ավանդույթից մինչև արդիականություն
Ելիզավետա Չուխարովա, OC Media 17-ամյա Լուիզա Գոյլաբիևան պատրաստվում է ամուսնանալ ոստիկանության կապիտան 47-ամյա Նաժուդ Գուչիգովի հետ և հավանաբար կդառնա նրա երկրորդ կինը։ Լուսանկարը՝ Սերգեյ Պոնոմարևի/Մեդուզա: Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության իսլամիստ հոգևորականների խորհուրդը ֆեթվա արձակեց, որը մուսուլման տղամարդկանց թույլ է տալիս մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել: Փաստաթուղթը հաստատել է գիտական և աստվածաբանական խնդիրների լուծման համար ստեղծված խորհրդատվական մարմինը՝ Ուլեմայի խորհուրդը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ եթերի նախօրեին, որի ընթացքում նա ռուսներին կոչ էր անում ավելացնել բնակչության թիվը։ Այս նորության մասին հայտարարվեց Պուտինի ելույթից անմիջապես հետո։ «Այս ֆեթվայի մշակմանը մասնակցել են ոչ միայն աստվածաբանները, այլև իրավագետները։ Աստվածաբանական կարծիքը կներառի […]
-
Թուրքիայում հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 6 տասնյակ մարդ
Թուրքիայի Բոլուի շրջանում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ներքին գործերի նախարարությանը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ հրդեհը բռնկվել է լեռնադահուկային ավանի հյուրանոցներից մեկում, որի հետևանքով մահացել է 66, վիրավորվել՝ 55 անձ։
-
Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելել Երևան. այս մասին նա հայտարարեց այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին։ «Ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու հրավերից, որն այսօր հաստատեց Արարատ Սամվելովիչը։ Մենք նաև կվերականգնենք և կպահպանենք փոխարտգործնախարարների միջև երկխոսության պարբերականությունը»,- ասել է Լավրովը։ Դիվանագետը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում պատրաստել երկու դիվանագիտական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիր։ Սերգեյ Լավրովը վերջին անգամ Երևան է այցելել 2022 թվականի նոյեմբերին։
-
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ. Միրզոյան
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում. հունվարի 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով` այս հանդիպումը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու և տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում ունենալու համար։ «Հայաստանը շահագրգռված է արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում` ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը։ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս հաշվի կառնի տեղի կատարվողի բոլոր ասպեկտները` խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Ցավոք, մենք դրանք տեսել ենք վերջին ժամանակներում»,– […]
-
Ի՞նչ կապեր ունի ԱՄՆ նոր պետքարտուղարը հայկական կազմակերպությունների հետ. Սուրեն
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում անդրադառնում է Մարկո Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը: Փորձագետի խոսքով՝ Մարկո Ռուբիոն այն գործիչներից է, որը սերտ կապեր ունի հայկական կազմակերպությունների, պաշտոնական Երևանի և Հայ եկեղեցու հետ։ Սարգսյանը շեշտում է, որ Թրամփի վարչակազմի հետ աշխատանքում առանցքային է ավանդական, քրիստոնեական արժեքների վրա հիմնված երկխոսությունը։ Միաժամանակ, նոր նախագահի՝ բազմազանության ծրագրերը վերացնելու նախաձեռնությունը կարող է հանգեցնել այդ նպատակով դաշնային ֆինանսավորման կրճատման։
-
Աշխարհազորի համակարգը փոխվում է
Ազգային ժողովում հունվարի 21-ին սկսեց աշխարհազորի համակարգի փոփոխության նախագծի քննարկումը, որը բերել էր կառավարությունը։ Գործադիրն առաջարկում է այդ համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ «Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը։ Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, և դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայության տակ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը […]
-
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանում դատավարության, խաղաղության պայմանագրի ու Սիրունյանի թեկնածության մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «ոչինչ չունի արձագանքելու» Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների դատավարության վերաբերյալ։ «Արձագանքելու ոչինչ չկա։ Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում։ Ցավալի է։ Հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո հնարավորություն կլինի այդ մարդկանց հետ բերելու կամ ազատելու քննարկում ունենալ», – հունվարի 21-ին ասաց Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա շեշտեց, որ այդ պայմանագրում Սահմանադրության փոփոխության հարց չկա։ Հարց եղավ, թե արդյոք գերիների հարցը քննարկվելու է այդ շրջանակում։ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։ «150-ից ավելի գերի ունեինք։ Հիմա ունենք 23 հաստատված գերի, որոնցից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Ի դեպ, մի հատ լավ առիթ տվեցիք։ Մի հատ […]