Արգենտիայի ութ նահանգներում նկատվում են զանգվածային կողոպուտներ՝ պայմանավորված աշխատավարձի բարձրացում պահանջող ոստիկանների գործադուլով, հաղորդում է BBC-ն։ Առնվազն մեկ մարդ զոհվել է։
Կողոպտիչների գործողությունների հետևանքով հատկապես տուժել են սպորտային ապրանքների և կենցաղային տեխնիկայի խանութները, ինչպես նաև սուպերմարկետները։
Որոշ քաղաքներ մտցվել են զորքեր և գործադուլին չմասնակցող ոստիկանների խմբեր։
Մի շարք նահանգներում իշխանությունները տեղի են տվել իրավապահների պահանջներին, և տեղի ոստիկանությունը վերադարձել է բնականոն աշխատանքի։
Արգենտինայի կառավարությունում կարծում են, որ կողոպուտները ծրագրված են քրեական խմբավորումների կողմից, որոնք ցանկանում են վախի և անհանգստության մթնոլորտ ստեղծել։