ԲՀԿ-ն 2014թ. բյուջեի նախագծին դեմ կքվեարկի

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը, հաղորդում են կուսակցության մամլո ծառայությունից:

Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին:

Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով:

Մեկնաբանել