Կիևի քաղաքային իշխանությունները Անկախության հրապարակում, որտեղ նոյեմբերի 21-ից չեն դադարում եվրաինտերգրման կողմնակիցների ցույցերը, սահադաշտ բացելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է «Ռիա նովոստին»:
«Կիևի Անկախության հրապարակում ամեն տարի` սկսած 2013թ. մինչև 2016թ., դեկտեմբերի 15-ից մինչև մարտի 15-ը սահադաշտ կբացվի` քաղաքի բնակիչների և հյուրերի համար զանգվածային սպորտային և ժամանցային միջոցառումների կազմակերպման համար», -ասված է քաղաքային ադմինիստրացիայի որոշման մեջ:
Որոշումը թվագրված է հոկտեմբերի 22-ով, սակայն հրապարակվել է դեկտեմբերի 10-ին:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հրապարակում ամանորյա տոնածառի տեղադրման մասին որոշում էին ընդունել, սակայն տոնածառը ցուցարարների կողմից արագորեն վերածվել էր բարիկադների:
Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 21-ից, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը, տեղի են ունենում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներ և ցույցեր:
Դեկտեմբերի 9-ին՝ ուշ երեկոյան, Կիևում ոստիկանությունը, ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները մաքրել են ցուցրարների կառուցած գրեթե բոլոր բարիկադները:
Ցուցարարների բարիկադներն ու վրանները շարունակում են մնալ Կիևի Անկախության հրապարակում: