Պոլսի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Երևանում է: Նա ժամանել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի օդանավով՝ թուրքական լրատվամիջոցների խմբի հետ՝ լուսաբանելու Դավութօղլուի հայաստանյան այցը: Ալին Օզինյանի հետ Քոփթաշը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին:
Արցախը սեղանի վրա միակ հարցն է
-
ՄԻԵԴ-ը Վրաստանին ժամանակավորապես արգելել է Ադրբեջանին արտահանձնել լրագրող Աֆղան Սադիգովին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 14-ին որոշում է կայացրել, որով Վրաստանին ժամանակավորապես արգելել է Ադրբեջանին արտահանձնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, որը Թբիլիսում գտնվող Գլդանիի բանտում կալանքի տակ է 2024-ի օգոստոսի 4-ից, հայտարարել է Վրաստանում քաղաքացիական իրավունքներով զբաղվող Սոցիալական արդարադատության կենտրոնը։ Հայտարարությունն արվել է չորեքշաբթի Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որով մերժվել էր Սադիգովի բողոքը։ Վերջինս վրացական պետությանը խնդրել էր իրեն փախստականի կամ մարդասիրական կարգավիճակ տրամադրել: Սպասվում է, որ ՄԻԵԴ ժամանակավոր արգելքը կտևի յոթ օր, որի ընթացքում Սոցիալական արդարադատության կենտրոնն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը երկրորդ որոշումը կկայացնի, որով մշտապես կկասեցնի արտահանձնման ցանկացած որոշում, մինչև Սադիգովի գործով Ադրբեջանի դեմ վերջնական որոշում […]
-
Հայաստանը կկարողանա հրաժարվել ռուսական միջուկային վառելիքից. նախկին փոխնախարար
Արշալույս Մղդեսյան «Այսօր աշխարհում միջուկային վառելիքի մատակարարի փոփոխության գործընթացը տեղի է ունենում բոլոր այն երկրներում, որտեղ կան խորհրդային դիզայնի ատոմակայաններ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով Բուլղարիայի, Չեխիայի և այլ երկրների օրինակները։ 2025-ի հունվարի 14-ին Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի էներգետիկ անկախությանը՝ ներառյալ քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացմանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց «123-րդ համաձայնագրի» շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Սա ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ բաժնի համաձայն կնքվող երկկողմ պայմանագիր է, որը թույլ է տալիս ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների և […]
-
Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը USAID-ի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։ Հունվարի 16-ին Բայրամովը Բաքվում հանդիպել է իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին։ Մեկ լրագրող հարցրել է Բայրամովին USAID-ի գործունեության մասին։ Բայրամովը պնդել է, որ ԱՄՆ-ը «պատժել է» Ադրբեջանին՝ «2023-ին իր ինքնիշխանությունը վերականգնելու համար»՝ նկատի ունենալով Ադրբեջանի բլից-հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի վերջնական կապիտուլյացիային։ Բայրամովը խոսել է 1992-ին ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի մասին, որն ուղղված էր ժողովրդավարական կառավարման և ազատ շուկայական տնտեսության ստեղծմանը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում և […]
-
Ադրբեջանը լուսանկարներ է հրապարակել Արցախի ղեկավարների շինծու դատավարությունից
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունից, որը մեկնարկել է հունվարի 17-ին։ Լուսանկարներում գերեվարված հայ գործիչները ակնհայտորեն հյուծված տեսք ունեն։ Ըստ Apa.az-ի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը հայտարարություն է արել Գյանջայի հրթիռակոծության վերաբերյալ, և զղջում է դրա համար։ «Ադրբեջանցի ժողովրդի մեջ կա կարծիք, որ այդ հրամանը տրվել է իմ կողմից։ Սակայն այս որոշումը չի կայացվել իմ կողմից։ Այո, ես ունեցել եմ հայտարարություն այդ կապակցությամբ, և հիմա զղջում եմ դրա համար, ներողություն եմ խնդրում։ Բայց ես չեմ ունեցել այդպիսի իրավունք, ինչպես նաև իմ կարծիքն արտահայտելու իրավունք։ Թե ինչու եմ ես այն ժամանակ […]
-
Կեղծ գրառումներ` «Երևան Սիթի»-ի և «Սիսիան Սիթի»-ի անունից
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սիսիան Սիթի» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե սուպերմարկետները նվերներ են տալիս ծննդյան առթիվ։ «Բոլոր նրանք, ովքեր մինչև 2025 թվականի հունվարի 20-ը մեր էջում կգրեն «Happy Birthday», կստանան հատուկ մրցանակներ՝ հատուկ նվերների պայուսակների, խոհանոցի սարքավորումների, կանխիկի, Iphone 14 pro Max-ի տեսքով»,- նշված է գրառումներից մեկում։ Գրառումներն ունեն հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share), մինչդեռ և՛ «Սիսիան Սիթի», և՛ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից տարածվող հրապարակումները կեղծ են։ «Սիսիան Սիթի» սուպերմարկետի անունից տարածվող կեղծ գրառման մասին Կեղծ գրառումը տարածվում է 𝙎𝒊𝙨𝒊𝙖𝒏 𝑪𝒊𝒕𝒚 𝑺𝒖𝒑𝒆𝒓𝒎𝒂𝒓𝒌𝒆𝒕• անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է հունվարի 16-ին։ Հրապարակման հեղինակները մեկնաբանություն գրած […]
-
Հայաստանն ունի՞ միջուկային այլընտրանք. զրույց Հակոբ Վարդանյանի հետ
Միջուկային վառելիքի մատակարարման շուկայում տեղի են ունենում զգալի փոփոխություններ. այս մասին ՍիվիլՆեթի տաղավարում պատմում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նա ներկայացնում է, թե ինչպես է վերջին տարիներին արմատապես փոխվել միջուկային վառելիքի մատակարարման համաշխարհային շուկան։ Վարդանյանն անդրադառնում է Ուկրաինայի փորձին, որը միջուկային վառելիք սկսել է ձեռք բերել ամերիկյան Westinghouse ընկերությունից։ Նա խոսում է նաև խորհրդային մոդելի ատոմակայաններում վառելիքի մատակարարների փոփոխության հնարավորությունների և այդ համատեքստում Հայաստանի հեռանկարների մասին։
-
Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին ստորագրեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Ստորագրված փաստաթղթի նշանակության վերաբերյալ տարբեր քննարկումներ եղան սոցցանցերում և լրատվամիջոցներում։ #CivilNetCheck-ը գնացել է տարածված պնդումների հետքերով։ Ի՞նչ է նախատեսվում Հայաստանի հետ կնքված կանոնադրությամբ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության վերաբերյալ կանոնադրություն է ստորագրել մի շարք երկրների հետ։ Ստորագրված կանոնադրություններն ունեն ընդհանուր դրույթներ, սակայն յուրաքանչյուր երկրի դեպքում կան նաև լրացուցիչ կետեր: Այսպես, Հայաստանի հետ ստորագրված չորս էջանոց կանոնադրությունում քայլեր ու ժամկետներ չկան։ Առաջին բաժինը հիմնականում պարունակում է ընդհանրական դրույթներ, ինչպես օրինակ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում, ժողովրդական արժեքների հանդեպ հանձնառություն […]
-
Փաշինյանի անգործությունը խայտառակություն է հայ ժողովրդի համար. Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը Բաքվում Արցախի ղեկավարների կեղծ դատավարության մասին։ Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ: Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է: Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին […]