Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր. այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ռաչինսկին, սակայն, ընդգծել է, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:
«Ներկայում Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ,- ասել է Կաչինսկին: -Դեռևս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետև ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թթ. կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արևելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր»,- ասել է Լեհաստանի դեսպանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում: