ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել գազային համաձայնագրերը

Հայաստանի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 19-ին սահմանադրական է ճանաչել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», հաղորդում է Azatutyun.am-ը:

Փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի ժամանակ:

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ «այս համաձայնագրերը Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտ են, և եթե Սահմանադրական դատարանը դրանք չհամարի հակասահմանադրական, պետք է այն լուծարել»:

Մեկնաբանել