Թատրոնի տանիքի փլուզում Լոնդոնում․ կա 76 տուժած

Նվազագույնը 76 մարդ տուժել է Լոնդոնի կենտրոնում՝ «Ապոլո» թատրոնի տանիքի մի մասի փլուզման հետևանքով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությունը։

Նրանցից նվազագույնը յոթը լուրջ վնասվածքներ է ստացել։

Փլուզման ժամանակ թատրոնում ներկայացում է ընթացել՝ լի հանդիսատեսով։

Հրշեջները տեղեկացրել են, որ բոլոր մարդիկ դուրս են բերվել փլատակների տակից։ Հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի խոսքով՝ թատրոնում եղել է ավելի քան 700 մարդ։ Դեպքի վայր է ժամանել ութ հրշեջ հաշվարկ։

Թատրոնի սեփականատեր ընկերությունը տեղի ունեցածն անվանել է «տխուր և շոկ առաջացնող միջադեպ»։ Nimax Theatres ընկերության ներկայացուցիչն ասել է, որ կատարվելու է փլուզման պատճառների հետաքննություն։

«Ապոլո» թատրոնը, որը նախատեսված է 775 հանիդսատեսի համար, կառուցվել է 1901թ․։

Մեկնաբանել