Բաքվի և Աթենքի միջև գազային պայմանագրի չստորագրումը տեխնիկական է. SOCAR

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման պայմանագրի ստորագրումը խափանվել է տեխնիկական պատճառներով: Այսպիսի հայտարարություն է արել SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը ադրբեջանական ANS հեռուստաալիքի եթերում, փոխանցում է contanct.az-ը:

Նա հերքել է հունական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ գործարքը խափանվել է ռուսական «Գազպրոմ» գազային հսկայի կողմից Աթենքին ներկայացված նոր առաջարկի պատճառով:

«Կարող եմ պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա: Հունաստանի վարչապետի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական անհարթություն», -ասել է Աբդուլաևը՝ ընդգծելով, որ պայմանագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չկան:

Ըստ Աբդուլաևի՝ հունական կողմին այս համաձայնագիրը հույներին շատ ավելի հարկավոր է, քան SOCAR-ին:

Մեկնաբանել