Քաղաքացիները կրկին հավաքվել են ԱԺ-ի դիմաց

Լուսանկարում` ԱԺ-ի դիմաց դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, կազմակերպված ակցիայի մասնակիցները

«Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, կրկին են հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Այս ժամին խորհրդարանում նախատեսված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացման քվեարկությունը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով` քվեարկությունը տեղափոխվեց դեկտեմբերի 23:

Այս պահին ակցիայի մասնակիցները սպասում են պատգամավորների` ԱԺ-ի շենքից դուրս գալուն: Հաջորդ ակցիան տեղի կունենա քվեարկության օրը` դեկտեմբերի 23-ին:

Քաղաքացիներն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ժամը 12:00-ին: Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկից հետո ակցիայի մի քանի մասնակից բերման էր ենթարկվել:

Ազգային ժողովում քննարկումները բավական ակտիվ են և ընթանում են լարված մթնոլորտում: Պատգամավորների որոշ ելույթների կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել