Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի նիստում վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված երեք համաձայնագրերը: Գազային պայմանագրի վավերացմամբ` Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը:
Պայմանագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցություննե
Քանի որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում ավելի վաղ հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչնե
Նիստի սկզբում Ազգային ժողովում հավատարմագրված մի շարք լրագրողներ մուտք էին գործել գործել նիստերի դահլիճ և պարզել պաստառներ` որպես բողոքի նշան` «Որոշողը մենք ենք», «Մի´ վաճառեք Հայաստանը» գրություններով:
Իսկ ժամը 11:30-ից ԱԺ-ի դիմաց մեկնարկել է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գազային պայմանագրերի վավերացմանը:
ԱԺ-ն դեկտեմբերի 23-ին վավերացրեց հայ-ռուսական հետևյալ պայմանագրերը`
1) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցությ
2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,
3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: