Անցնող 2013թ. Վրաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների տեսանկյունից եղել է ամենարգասաբերներից մեկը: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն դեկտեմբերի 23-ի տարեվերջյան մամլո ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականությունն ուղղվել է եվրաատլանտյան ինտեգրման տեսակետից կոնկրետ արդյունքների արձանագրմանը, ԱՄՆ –ի և հարևան երկրների, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերությունների հետ խորացմանը:
Նա նաև ընդգծել է, որ 2013թ. արտաքին քաղաքականության հիմնակսն ուղղություններից մեկն է եղել Ռուսաստանի հետ հարաբերույթյուններում լարվածության վերացումը՝ միաժամանակ չանտեսելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Վրաստանը մի շարք հստակ քայլեր է ձենարկել, որոնց հաջորդել են համարժեք քայլեր Ռուսաստանի կողմից», -ասել է Փանջիկիեձեն: