Հնարավոր է՝ Իրանի մայրաքաղաքը փոխվի

Իրանի խորհրդարանը հերթական անգամ սկսել է քննարկել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը:

Դիտարկվում է նաև նոր մայրաքաղաք կառավարության տեղափոխման հարցը:

Եթե օրենսդիրները ընդունեն նախագիծը, կձևավորվի հատուկ հանձնաժողով, որը առաջիկա երկու տարիների ընթացքում կորոշի՝ որ քաղաքը կլինի ներկայիս մայրաքաղաքի լավագույն այլընտրանքը:

Մայրաքաղաքի տեղափոխման նախաձեռնության հիմքում, ըստ նախագծի հեղինակների, Թեհրանի գերբնակեցվածությունն է. ներկայում քաղաքում և նրա արվարձաններում բնակչությունը շուրջ 12 մլն է:

Քաղաքում կան մի շարք խնդիրներ ևս, այդ թվում՝ անբարենպաստ էկոլոգիան, ավտոմոբիլային խցանումները և հանցագործությունների բարձր մակարդակը: Վերջին տասը տարում քաղաքի բնակչությունն աճել է 10 անգամ, և տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է գյուղաբնակ իրանցիների թիվը, որոնք Թեհրան են տեղափոխվում նոր աշխատանք գտնելու հույսով:

Մայրաքաղաքը Թեհրան տեղափոխելու մտադրության մասին հաղորդվել էր նաև նախկինում: Նշվում էր, որ նոր մայրաքաղաք կարող դառնալ Թեհրանից 35 կմ հարավ-արևմուտքում գտնվող Փարանդ քաղաք:

Մեկնաբանել