SOCAR-ը Վրաստանի գազաֆիկացումը կապահովի մինչև 2017թ.

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, Վրաստանի շրջանների գազաֆիկացումը կապահովի մինչև 2017թ.: Գործընթացը կշարունակվի Վրաստանի կառավարության և ընկերության միջև դեկտեմբերի 24-ին ստորագրված հուշագրի շրջանակում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նոր հուշագրի շրջանակում ընկերությունը մինչև 2017թ. Վրաստանում կգազաֆիկացնի ևս 100 հազ. տնային տնտեսություններ:

Բացի այդ՝ մշակվել է 2014թ. գազաֆիկացման ծրագիրը:

«Մենք վայելում ենք Վրաստանի կառավարության աջակցությունը և մտադիր ենք իրականացնել մեր ստանձնած բոլոր պարտավորությւոնները ու գոհ ենք ներկայիս համագործակցությունից», – ասել է ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ սա չափազանց կարևոր է Վրաստանի համար: «Այս ճանապարհին մեզ աջակցում է նաև եղբայրական Ադրբեջանը», -ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ SOCAR-ը առաջիկա տարիներին Վրաստանում կարբամինային գործարան կկառուցի, և այս նախագծի համար ներդրվող շուրջ $1 մլրդ-ը հնարավորություն կտա աշխատանքով ապահովել շուրջ 5 հազ. մարդու:

Մեկնաբանել