2014-ից Վրաստանում դեղերի դուրսգրումը կլինի դեղատոմսերով

2014թ. հունվարի 1-ից Վրաստանում առանց դեղատոմսի դեղերի դուրսգրումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն կառավարության նիստի ավարտից հետո, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է սպառողի նկատմամբ հոգատարությամբ և դեղագործական շուկան վերահսկելու մտադրությամբ:

«Դեղատոմսերին անցումը կլինի աստիճանաբար և առավելագույն չափով հարմար բոլորի համար: Բժշկական անձնակազմը և բժիշկները պետք է կրկին սովորեն դեղատոմսեր գրելուն: Գործընթացը կավարտվի մինչև 2014թ. սեպտեմբեր», -ասել է նախարարը:

Դեղատոմսով սահմանափակումները կառնչվեն ոչ բոլոր դեղերին: Այս իմաստով դեղերը կբաժանվեն երեք խմբի: Երրորդ խմբում կընդգրկվի 2500 անուն դեղ, որոնց դուրսգրումը կլինի առանց դեղատոմսի, և այդ ցուցակը կհամալրվի:

Մեկնաբանել