Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Մեքսիկայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու մասին, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Գրիգոր Հովհաննիսյանը: Նստավայրը լինելու է Մեխիկոն:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը Մեքսիկայում դեսպանի պարտականությունները կատարում էր համատեղության կարգով:
Սերժ Սարգսյանի մեկ հրամանագրով Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան Մոնղոլիայում: