ՅՈւԿՕՍ-ի գործերով վերանայումը կսկսվի 2014թ. հունվարի 23-ին

Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկիի և Պլատոն Լեբեդևի առաջին քրեկան գործով լսումները սկսել 2014թ. հունվարի 23-ին, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը հայտնել էր, որ վերանայման վարույթ է հարուցվել ՅՈւԿՕՍ ընկերության առաջին և երկրորդ քրեական գործերով:

Առաջին քրեկան գործով Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը մեղադրվում էին «Ապատիտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու և ընկերության արտադրանքը համաշխարհային շուկայում բարձր գներով վերավաճառելու մեջ: Նրանց գործողությունների արդյունքում վնասը գնահատվել էր 500 մլն ռուբլու չափով:

Միխայիլ Խոդորկովսկին ավելի քան տասը տարի անազատության մեջ լինելուց հետո ազատ է արձակվել դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան ներում շնորհելու մասին հրամանագիրի։

Ազատ արձակվելուց ժամեր անց Խոդորկովսկին մեկնել էր Գերմանիա։

ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերն անազատության մեջ էր 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվեր 2014թ․օգոստոսի 25-ին։

2005թ․ մայիսին Մոսկվայի Մեշանսկի դատարանը գործարարին դատապարտել էր 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու համար։ 2010թ․ դեկտեմբերին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ ու դատապարտել 14 տարի ազատազրկման։ 2012թ․ դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել էր նրա պատիժը մինչև 11 տարի։

Մեկնաբանել