Ժվանիայի սպանության գործը կարող է «գլխիվայր շրջվել». Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի գործում կան լուրջ զարգացումներ, և հնարավոր է՝ մահվան դժբախտ պատահարի մասին տարբերակը «ոտքից գլուխ շրջվի»: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչպետ Իրակլի Ղարիբաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

«Հետաքննությունն ընթանում է, նոր գլխավոր դատախազը լրջորեն զբաղվում է գործով և կարծում եմ մոտ ապագայում արդյունքներ կլինեն», -ասել է Ղարիբաշվիլին:

Նա չի հստակեցրել նոր մանրամասները՝ նշելով, որ հայտարարություններ չի կարող անել, քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է:

Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ժվանիայի մարմինը կարող է արտաշիրիմվել:

Ժվանիան մահացած է գտնվել Թբիլիսիի իր բնակարանում 2005թ. փետրվարի 3-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետ Յուսուպովի հետ միասին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նախկին վարչապետի մահվան պատճառը դժբախտ դեպքն է, և նա մահացել է գազի թունավորումից:

Մեկնաբանել