Իսրայելը պատասխան հարված է հասցրել Լիբանանին

Իսրայելը դեկտեմբերի 29-ին Լիբանանի տարածքում առնվազն 20 արկ է բաց թողել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Լիբանանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին:

Իր հերթին իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները հաստատել է, որ զորքերը հրետանային կրակահերթի են ենթարկել Լիբանանի սահմանամերձ շրջանները՝ ի պատասխան լիբանանյան տարածքից արձակված կրակի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը մեղադրել է Լիբանանին կրակոցների մեջ Քիրյաթ-Շմոնա քաղաքի մոտ երկու պայթյուններից հետո:

Երկու կողմերից վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել:

Երկու երկրների միջև սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ էր 2006 թ. Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի միջև պատերազմից ի վեր: Սակայն երկու շաբաթ առաջ իսրայելցի զիվորականի՝ սահմանին լիբանանյան դիպուկահարի կրակից սպանվելուց հետո իրավիչակը սրվել է:

Մեկնաբանել