Էդվարդ Նալբանդյանն այցելել է զորամաս

Արտգործնապարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, այցելել է Զինված ուժերի N զորամաս, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։

Նախարար Նալբանդյանը հաջողություններ է ցանկացել սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։
Հայաստանի արտգործնախարարը մաղթել է, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։

Մեկնաբանել