Հռոմի պապ Ֆրանցիսկի աղոթքները իր ընտրվելու պահից սկսած` 2013թ. մարտ, մինչև 2013թ. վերջը լսելու է եկել ավելի քան 6,6 մլն մարդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել պաշտոնական Վատիկանը, հաղորդում է BBC-ն:
Ֆրանցիսկի նախորդ` Բենեդիկտոս 16-րդ-ին 2012թ. լսելու եկել է ընդամենը 2,3 մլն մարդ:
Ֆրանցիսկի 6,6 մլն «լսարանը» հաշվարկել է վաճառված տոմսերի միջոցով, որոնց ավելացվել են Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակի հավաքների մասնակցիների նախնական գնահատականները , որտեղ պապը ամենօրյա աղոթքներ է հղում:
Տվյալները հրապարակվել են պապի ամանորյա ավանդական ուղերձից հետո, որում նա կոչ էր արել համախմբվել ընդդեմ բռնության:
Ամերիկյան Time ազդեցիկ պարբերականը «2013թ․ Տարվա մարդ» էր ճանաչել Հռոմի պապ Ֆրացիսկին։