Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը, հաղորդում է Hetq.am-ը:

Խեչոյանը բուժում էր անցել Գերմանիայում, ինչից հետո բժիշկների խորհրդով նրան վերադարձրել էին հայրենիք:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 8-ին` Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ապրում եւ ստեղծագործում էր Հրազդանում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1999 թ. «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակի: Տպագրվել է մի շարք արտասահմանյան ամսագրերում: Մասնակցել է Արցախյան պատերազմին:

Մեկնաբանել