ԼՂ հակամարտությունը` ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը լինելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Շվեյցարիայի նախագահության ուշադրության կենտրոնում: Այս մասին հունվարի 16-ին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Մենք բոլորս ենք պատասխանատվություն կրում այս հակամարտությունների արդարացի և երկարաժամկետ լուծման համար»,- ասել է Բուրկհալթերը` անդրադառնալով սառեցված հակամարտություններին: -Մենք գիտենք, որ հակամարտությունը մեկ գիշերում լուծելն անհնար է: Առանց կողմերի ցանկության` արդյունքի չենք կարող հասնել: Կապված Լեռնային Ղարաղաի խնդրի հետ` մի քանի դրական տեղաշարժեր են եղել, ավելի ինտենսիվ են դարձել բարձր մակարդակով հանդիպումները, սակայն շփման գծի միջադեպերը դեռ մտահոգում են: Մենք բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը երկար է: Շվեյցարիան կաջակցի համանախագահների ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների և փորձագետների միջև հանդիպումների անցկացմանը»:

Մեկնաբանել