Փետրվարի 20-ը Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է 2009-ից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս օրը սահմանել է 2007թ. նոյեմբերի 26-ին:

Սոցիալական արդարության օր սահմանելու նախադրյալ է հանդիսացել 1995թ. մարտին Կոպենհագենում կայացած ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները:

ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով անցկացնում են միջոցառումներ, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ միջազգային այս օրը պետք է նպաստի աղքատությունն արմատախիլ անելուն, զբաղվածություն ապահովելուն, տղամարդկանց և կանանց միջև իրավահավասարության հասնելուն, ինչպես նաև բոլորի համար սոցիալական բարեկեցության ու սոցիալական արդարության ապահովմանը:

ՄԱԿ-ը սոցիալական արդարության ուղղությամբ աշխատանքը համարում է իր կարևորագույն առաքելություններից: Կազմակերպությունը աջակցում է արդարության սկզբունքներին՝ վերացնելով այն խնդիրները, որոնք մարդկանց մոտ ծագում են տարիքային, գենդերային, ռասայական, կրոնական և այլ բնույթի տարբերությունների պատճառով:

Այս ուղղությամբ գործող հիմնարար փաստաթղթերից մեկը Արդար գլոբալացման նպատակով սոցիալական արդարության մասին հռչակագիրն է:

Մեկնաբանել