Վրացական երգի-պարի «Էրիսիոնի» համույթը համերգներ կտա Մոսկվայում

Վրացական երգի-պարի «Էրիսիոնի» համույթը մտադիր է առաջիկա գարնանը համերգներ տալ Մոսկվայում, հաղորդում է վրացական «Նովոստի Գրուզիան»:

2013թ. մարտին համույթը Մոսկվայում Կրեմլի պետական դահլիճում հինգ տարվա մեջ առաջին անգամ արդեն ունեցել է համերգ`«Վրացական գանձեր» խորագրով, սակայն այն խիստ քննադատության էր ենթարկվել Վրաստանի ընդդիմության և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից:

Կայքի հաղորդմամբ՝ համույթը ընթացիկ տարվա ապրիլի 16-ին ելույթ կունենա նորացված ծրագրով:

Համերգային դահլիճի ազդագրի համաձայն՝ համույթի պարողները աշխարհում քչերից են, որ տիրապետում են «թոյփոյնթ» պարային տեխնիկային՝ բալետային կաշվե կոշիկներով ոտների մատների ծայրերով պարելուն: Ընդ որում՝ նրանք ոչ միայն պարում են, այլև երգում՝ օգտագործելով վրացական բազմաձայն երգչախմբային արվեստի ավանդույթները:

Վրաստանի ազգային երգի ու պարի «Էրիսիոնի» պետական ակադեմիական համույթը ստեղծվել է 1885թ., որը գլխավորում են Վրաստանի «Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի» դափնեկիրներ Ջեմալ Չկուասելին և Ռևազ Չոխոնելիձեն:

Վրաց-ռուսական դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո:

Մեկնաբանել