Բիձինա Իվանիշվիլիի նկարները վաճառքի են հանվել 2000 դոլարով

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկարները վաճառքի են հանվել առք ու վաճառքի հայտարարությունների վրացական խոշոր mymarket.ge կայքում: Վաճառքի են հանվել յուղաներկով արված երկու կտավներ: Դրանցից մեկը, որում Իվանիշվիլին կանգնած է, վաճառվում է 1500 դոլարով, իսկ մյուսը, որում նախկին վարչապետը նստած է, գինը 2000 դոլար է:Կտավների հեղինակը Դեմուրի Գրիգոլիան է, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Նրա խոսքով՝ Իվանիշվիլին ժամանակակից Վրաստանի առաջին հասարակական-քաղաքական գործիչն է, որին ինքն որոշել է պատկերել: «Ես մտադիր եմ Իվանիշվիլիի ևս մեկ կտավ նվիրել, որը կտարբերվի մյուս երկուսից: Դրանում Իվանիշվիլիին նստած կլինի հարազատ Չորվիլա գյուղի տան պատշգամբում», -ասել նկարիչը:

Ըստ Գրիգոլիայի՝ նրա աշխատանքները հանրության շրջանում լայն հետաքրրություն են առաջացրել, ընդ որում՝ դրանով հետաքրքրված են ոչ միայն գնորդներ, այլ լրագրողներ:

Իվանիշվիլին Վրաստանի վարչապետ է դարձել 2012թ. հոկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակի արդյունքում: Պաշտոնից նա հեռացել է 2013թ. նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, և հիմնել է ոչ կառավարական «Քաղաքացի» կազմակերպությունը:

Մեկնաբանել