«ՏաԹևեր»-ը մարտի 1-ից կաշխատի շաբաթը վեց օր

Մարտի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-18:00-ը:

Տարածած հաղորդագրության համաձայն` «ՏաԹևեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր` բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղիում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:

Մեկնաբանել