Ուկրաինայի՝ պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված ուկրաինացի քաղաքացիների զանգվածային սպանությունների կասկածանքով, Ռուսաստանի իշխանություններին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը։
«Իմ և իմ զինակիցների հասցեին հնչում են դատաստան տեսնելու սպառնալիքներ։ Ստիպված եմ ՌԴ իշխանություններին խնդրել ապահովել իմ անձնական անվտագությունը ծայրահեղականների գործողություններից»,- ասված է Յանուկովիչի՝ Ուկրաինայի ժողովրդին ուղղծավ ուղերձում, որը փոխանցվել է ռուսական գործակալություններին։
Նա հայտարարել է, որ իրեն նախկինի պես համարում է Ուկրաինայի՝ օրինական ընտրված նախագահ, և կոչ է արել երկրում իրադրությունը վերադարձնել իրավական դաշտ։ Յանուկովիչի խոսքով՝ Գերագույն ռադան ու նրա ընդունած բոլոր վերջին որոշումները օրինական չեն։ Պաշտոնանկ արված նախագահը նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքն ու Ղրիմը չեն ընդունում «անիշխանությունն ու փաստացի ամենաթողությունը երկրում»։ Նա նաև հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու է Ուկրաինան քաղաքական խոր ճգնաժամից դուրս բերելու «փոխզիջումային» տարբերակի համար։
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Ռուսաստանի իշխանական կառույցներում ունեցած աղբյուրի տեղեկություններով՝ Յանուկովիչի խնդրանքն արդեն բավարարվել է։ «Պայմանավորված նրանով, որ նախագահ Յանուկովիչը դիմել է ՌԴ իշխանություններին՝ իր անձնական անվտանգությունը ապահովելու խնդրանքով, հայտնում եմ, որ այդ խնդրանքը բավարարվել է ՌԴ տարածքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Յանուկովիչի գտնվելու վայրն առայժմ անհայտ է մնում։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա հնարավոր է՝ Մոսկվայում է։ Մասնավորապես՝ RBK գործակալություն
Հյուրանոցի ղեկավարությունը հերքել էր RBK-ի տարածած տեղեկատվություն
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Յանուկովիչը նախկինում մեկ անգամ արդեն հայտարարել էր, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:
Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։