Ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթաց` Հայաստանում

Հայաստանի պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոցում փետրվարի 24-ից մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դասընթացն անցկացվում է ՀՀ զինված ուժերի պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում, և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

Դասընթացն ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում և դրա շրջանակում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ և ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին և այլն: