Արսենի Յացենյուկը՝ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 27-ին երկրի վարչապետ է ընտրել «Բատկիվշչինա» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկին։

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս որոշմանը կողմ է քվեարկել 371 ժողովրդական պատգամավոր։

Քվեարկությունից անմիջապես հետո խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է Յացենյուկի նշանակման մասին որոշումը և նրան հրավիրել է զբաղեցնելու իր տեղը կառավարական օթյակում։

Յացենյուկի թեկնածությունն առաջադրել էր «Եվրոպական ընտրություն» կոալիցիան, որը Գերագույն ռադայում ստեղծվել է փետրվարի 27-ին՝ ավելի վաղ, և ընդգրկում է 250 պատգամավոր։

Կոալիցիայի մեջ մտել են «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՌ» (Բարեփոխումների ուկրաինական ժողովրդավարական դաշինք), «Սվոբոդա» խմբակցությունները, «Տնտեսական զարգացում», «Սուվերեն եվրոպական Ուկրաինա» խմբերն ու այլ պատգամավորներ։

Տուրչինովը նշել է, որ կոալիցիայի թիվը կարող է ավելանալ։

Մեկնաբանել