Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը:
Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: