Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ռուբիկ Հակոբյանը կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը` ընդգծելով, որ սա անհատական որոշում է և ոչ կուսակցական:

«Կարծում եմ, որ «Ժառանգությունից» շատ այլ ներկայացուցիչներ կլինեն»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ իրենք մտադիր չեն ելույթով հանդես գալ հանրահավաքին:

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում: Հանրահավաքին կմասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: