Երևանի մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինելու. վնասվել է ջրատարը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երեւան մայրուղային ջրատարը:

Ներկայումս, վթարի պատճառները պարզելու եւ դրա հետեւանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները:

Նշված վթարով պայմանավորված` դադարեցվել է ջրամատակարարումը`

Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների եւ նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, Բուզանդի 87-101, Տերյան 1-25, Ամիրյան 18-ից բարձր, Արամի 60-ից բարձր, Կողբացու 27-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի,

Նուբարաշեն վարչական շրջանի,

Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների,

Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր, Մխչյան, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների եւ հարակից տարածքների:

Ինչպես հայտնի է, փետրվարի 27/28-ին ջրատարի վրա իրականացված պլանային շինարարական աշխատանքների պատճառով վերը նշված տարածքների ջրամատակարարումը արդեն իսկ դադարեցվել էր:

Ցավոք, վթարով պայմանավորված կրկին խախտվել է ջրամատակարարման գործող ժամանակացույցը, ինչի համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: Նախնական տվյալներով ջրատարի շահագործումը կվերսկսվի մարտի 1-ի առավոտյան: Ժամկետների փոփոխության դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: