Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա չի տեղակայել. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկայնքով Ադրբեջանը զինտեխնիկա է տեղակայել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

«Այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց ՊՆ խոսնակը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Ադրբեջանը, հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը թույլատրել է իր զորքերն օգտագործել Ուկրաինայի ամբողջ տարածքում, մեծ թվով զինտեխնիկա և զինված ուժեր է տեղակայել ՀՀ և ԼՂՀ-ի հետ ամբողջ սահմանով:

Մեկնաբանել