Սաակաշվիլիի կուսակցությունը դեմ է, որ խորհրդարանը վերադառնա Թբիլիսի

Վրաստանում խորհրդարանի՝ Քութայիսից Թբիլիսի վերադարձնելու շուրջ բանավեճերը նոր թափ են հավաքել: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսկացության պատգամավորները մտադիր չեն աջակցել այս գաղափարին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Կուսակցության պատգամավորների խոսքով՝ այս հարցը դարձել է շանտաժի և ահաբեկման թեմա: Նրանք նշում են, որ Վրաստանւոմ 2013թ. հոկտեմբերի նախագահական ընտրություններից հետո ուժի մեջ է մտել սահմանադրական նոր նորմը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ է խորհրդարանի ¾-րդի՝ 118 պատգամավորի ձայնը: Ընդդիմադիր կուսակցության անդամները զիջումների գնալու մտադրություն չունեն:

«Խորհրդարանը Թբիլիսի վերադարձնելու համար անհրաժեշտ կլինեն սահմանդրական փոփոխություններ, որի համար կպահանջվեն «Միացյալ ազգային շարժման» պատգամավորների ձայները», -նշել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդրանի պտագամվոր Նուգզար Ցիկլաուրին:

Խորհրդարանի՝ Թբիլիսի վերադարձնելու մասին քննարկումները սկսվել են դեռ 2012թ. նոյեմբերին: Շենքի բացումը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսին:

Մեկնաբանել