Ադրբեջանը հինգ անգամ ավելացրել է պաշտպանական արտադրանքի արտահանումը

2013թ. Ադրբեջանը ավելի քան 123 մլն դոլարի ռազմական արդյունաբերության արտադրանք է արտահանել, որը 5,4 անգամ գերազնացել է 2012թ-ի համապատասխան ցուցանիշը: Այս մասին ասված է Ադրբեջանի կառավարության զեկույցում, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը: Արատահանման ուղղությունների և կառուցվածքի մանրամասները չեն հրապարակավում:
Փաստաթղթի համաձայն՝ ներկայում Ադրբեջանը արտադրում է պաշտպանական նշանակության ավելի քան 900 անուն արտադրանք: 2014թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մտադիր է արտադրել ականանետեր, նռնականետր, տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ, այլ զինատեսակների համար մասեր և այլն:

Մեկնաբանել