227 ուղևորով մալայզիական ինքնաթիռը ռադարներից անհետացել է

Malaysia Airlines ավիաընկերությունը տեղեկացրել է, որ կորցրել է կապը 239 մարդ տեղափոխող Boeing 777-200-ի հետ, հաղորդում է BBC-ն:

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավը, որում գտնվել են 227 ուղևորներ և 12 անձնակազմի անդամներ, չի պատասխանում ռադիոկապով:

Ինքնաթիռը Կուալա Լումպուրից մեկնել է տեղական ժամանակով 00:41-ին, սակայն երկու ժամ անց կապը կտրվել է նրա հետ: Ինչպես տեղեկացնում է չինական «Սինհուա» գործակալությունը, դա տեղի է ունեցել այն պահին, երբ Boeing-ը թռչելիս է եղել Վիետնամի տարածքով: Այն պետք է Պեկին վայրէջք կատարեր տեղական ժամանակով 06:30-ին (Երևանի ժամանակով 02:30-ին), սակայն Չինաստանի օդային տարածք չի մտել:

Անհետացած ինքնաթիռում 13 երկրի քաղաքացի է եղել:

Malaysia Airlines-ը ներկայում համագործակցում է իշխանությունների (Մալայզիայի) հետ, որոնք որոնողական և փրկարարական աշխատանքներ են իրականացնում:

Մեկնաբանել