Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հովվապահության ժամանակ հավանաբար մառախուղի պատճառով է հավանաբար մոլորվել: Այս մասին Տավուշի «Տեսանկյուն» կայքին հաղորդել է Վերին Կարմիր աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Նա ընտանիքի 7 երեխաներից ամենամեծն է, ծնված 1993թ.: Նրա հայրն էլ է հովիվ աշխատում: Արսենը հոգեկան հիվանդ չէ, նա ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի հեռու բարեկամն է»,- ասել է Չոբանյանը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատելիս գերի է ընկել և ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղափոխվել է Բաքու: