Նալբանդյանը մարտի 11-ին կհանդիպի համանախագահների հետ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին մարտի 10-ին Երևանում հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ համատեղ ասուլիսում` պատասխանելով համանախագահների հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Հանդիպումը լինելու է վաղը Մոսկվայում: Ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տանս օր առաջ»,- ասել է Նալբանդյանը` հավելելով, որ «դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»:

Մարտի 10-ին նախատեսված է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մեկնաբանել